
Հայաստանը ճանապարհներ կգտնի Եվրամիության հետ ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական ոլորտում համագործակցությունը խորացնելու համար: Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին այս մասին նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը:
«Մինչ գագաթնաժողովը նախագահն արդեն ելույթ է ունեցել, որում ողջունել է այն հանգամանքը, որ Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները խորացնելու ցանկությունը երկկողմանի է: Հայաստանի հավասարակշռված և բազմավեկտոր քաղաքականությունն ընկալում է գտել ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև Եվրամիության շրջանակներում, ինչի մասին էլ երեկ փաստել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը»,- նշեց Մելիքյանը:
Նա ընդգծեց, որ Հայաստանը կարող է գնալ Եվրամիության հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների խորացման ճանապարհով՝ այնքանով, որքանով դա չի խանգարի այլ ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի ստանձնած պարտավորություններին: