ԻՆՏՈՒԻՏԻՎ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ-1

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը երեկ ինտուիտիվ պատասխան է տվել «Ժողովուրդ»-ի հարցին: Եթե Գագիկ Ծառուկյանն առաջադրվի ՀՀ նախագահի ընտրություններում, ի՞նչ եք կարծում, Կոտայքի մարզում նա՞, թե՞ Սերժ Սարգսյանն առավել շատ ձայներ կհավաքեն: Այս հարցին մարզպետը պատասխանել է. «Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվի: Ինտուիցիայով եմ ասում, իմ ինտուիցիան ինձ երբեք չի խաբել»: Շահգալդյանի ինտուիցիան ի՞նչ առնչություն ունի իրականության հետ: Մեր այս հարցին Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Ինտուիցիայի, հոտառության կամ այլ զգայարանների միջոցով ենթադրությունները չեմ մեկնաբանում»:




Լրահոս