ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բերան կարելը բանտարկյալի համար նույնն է, ինչ աղջկա համար ականջօղ կրելը, այդ անցքերը նրանց մոտ կան»:

Հրայր Թովմասյան armlur.am

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նախարարի աթոռին նստելուց հետո այնքան է կտրվել հայկական իրականությունից, որ իրեն թույլ է տալիս ամբարտավան կեցվածք դրսեւորել եւ նախարարին ոչ հարիր հայտարարություններով հանդես գալ: Ի՞նչ է նշանակում՝ բերան կարելը նույնն է, ինչ աղջկա համար ականջօղ կրելը: Դատապարտյալը մա՞րդ չէ, նա ցավ չի՞ զգում, հաճույքի համա՞ր է բերանին «ականջող դնում», ի վերջո, ապրելու իրավունք չունի՞: Արդյոք նույն Թովմասյանը, երբ անկախ իրավաբան էր աշխատում, այս նույն կարծիքն ուներ, ինչի մասին հիմա առանց ամաչելու խոսում է:




Լրահոս