ՀԺ. Փուչիկների գործով միակ մեղավորը քաղցկեղով հիվանդ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրապետության հրապարակում փուչիկների պայթյունի և հարյուրավոր երիտասարդների մարմնական վնասվածքների համար պատժի ենթարկված միակ “մեղավոր” Սերոբ Բոզոյանը առաջիկա օրերին պետք է Երևանի բանկերից մեկից 160 հազար դրամ վարկ վերցնի վիրահատվելու համար՝ թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ինքը՝ Բոզոյանը, որը քաղցկեղով հիվանդ է։ Նրա առողջական վիճակը շաբաթ օրը կտրուկ վատացել է, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ իրեն ասել են, որ վիրահատության կարիք կա։ “Բժիշկներն ասեցին, որ նորից փոքր վիրահատության պետք է անեն, պետք է Էդ նոր խոցերը հեռացնեն, դրա համար 160 հազար դրամ ուզեցին”,- երեկ ասել է Բոզոյանը՝ հավելելով, որ բացի վարկից՝ այլ ճանապարհով ինքը նման գումար չի կարող ճարել։
Երեկ նա թերթի թղթակցին ասել է նաև, որ եթե մինչ այժմ չէր կողմնորոշվում բողոքարվել դատավճիռը, թե ոչ, ապա այժմ հաստատ որոշել է բողոքարվել։ “Հիմա եթե էս վիճակով մտնեմ ընտեղ (մեկուսարան- հեղ.), էլ դուրս չեմ գա”,- ասել է նա։ “Արդեն հայտնել ենք, որ Բոզոյանը կկալանավորվի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո (նոյեմբերի 17-ին), իսկ այժմ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունն է, այդ իսկ պատճառով, չնայած դատավճռի առկայությանը, Սերոբ Բոզոյանը դեռևս ազատության մեջ է”,- գրում է թերթը։




Լրահոս