Այսօր հայտնի կդառնա «Եվրատեսիլ-2015»-ի հաղթողը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կկայանա «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթի եզրափակիչ փուլը: Հաղթողի տիտղոսի համար կպայքարեն 27 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում` Հայաստանը ներկայացնող Geneology խումբը:

Եզրափակչի մասնակիցները հանդես կգան հետևյալ հաջորդականությամբ՝ Սլովենիա, Ֆրանսիա, Իսրայել, Էստոնիա, Մեծ Բրիտանիա, Հայաստան, Լիտվա, Սերբիա, Նորվեգիա, Շվեդիա, Կիպրոս, Ավստրալիա, Բելգիա, Ավստրիա, Հունաստան, Մոնտենեգրո, Գերմանիա, Լեհաստան, Լատվիա, Ռումինիա, Իսպանիա, Հունգարիա, Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Ալբանիա և Իտալիա։

Հիշեցնենք, որ բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը կանխատեսել էր, որ մրցույթի հաղթող կդառնա Հայաստանը ներկայացնող խումբը:




Լրահոս