Մահացած բանվորը ՀՀԿ գրասենյակի տանիքից չի ընկել. Ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“27-ամյա Դավիթ Գևորգյանը մահացել է ոչ թե Հանրապետական կուսակցության շենքի, այլ այդ շենքին կից իրականացվող մեկ այլ շենքի շինաշխատանքների ժամանակ, որն ընդհանրապես կապ չունի ՀՀԿ-ի հետ”,- “Փաստինֆո”մ-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: Ըստ նրա՝ կատարվում է քննություն: Իրականացվում է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունն այժմ դեռ չկա:
Հիշեցնենք, որ այսօր մամուլում տեղեկատվություն տարածվեց՝ համաձայն որի Հանրապետական կուսակցության շենքի շինաշխատանքների ժամանակ` սեպտեմբերին, մահացել է շինարարական աշխատանքներն իրականացնող բանվորներից մեկը` 27-ամյա Դավիթ Գևորգյանը: ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը “Հրապարակ”-ի հետ զրույցում հերքել էր լուրերը, ասելով, որ նման միջադեպ չի եղել, և դա ընդամենը մամուլի ևևմտքի թռիչքն է”:




Լրահոս