Արևմուտքն այլևս չի ղեկավարում աշխարհը. Sputnik

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արևմուտքը պետք է խոստովանի, որ այն այլևս չի կարող անպատիժ կերպով իր կամքը թելադրել մնացած ողջ աշխարհին, կարծում է Sputnik-ի վերլուծաբան Միխայիլ Գամանդի-Եգորովը:

«Շատերի համար նախկինի նման դժվար է հասկանալ նոր իրականությունը, որտեղ մենք այսօր ապրում ենք: Սա մի աշխարհ է, որում պետությունների փոքր շրջանակն այլևս չի կարող անպատիժ կերպով թելադրել իր օրենքները: Սա մի աշխարհ է, որտեղ քաղաքական Արևմուտքը դեռևս կշարունակի ազդեցութjուն ունենալ, սակայն հետայսու այն կլինի սահմանափակ, իսկ արևմտյան աշխարհը կարող է պատասխանատվության ենթարկվել, եթե չարաշահի ազդեցության  թույլատրելի սահմանները»,- գրում է վերլուծաբանը:

«Արևմուտքը պետք է խոստովանի ակնհայտը. նա այլևս չի ղեկավարում աշխարհը: Ստորացումների ու անարդարության ժամանակներն ավարտվում են… Բազմաբևեռ աշխարհը մեր միասնության կարիքն ունեն: Կարևոր չէ, թե դուք մեծ թե փոքր երկիր եք, յուրաքանչյուրն ունի ձայնի իրավունք»,- գրում է նա:




Լրահոս