Շանել №5-ի վաճառքը կարող է դադարեցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բազմաթիվ կանանց սիրելի “Շանել №5” և բազմաթիվ այլ օծանելիքների վաճառքը կարող է արգելվել:  Այս ամենի պատճառն այն է, որ եվրոպացի գիտնականները բազմաթիվ բույրերի մեջ հայտնաբերել են նյութեր, որոնք կարող են ալերգիա առաջացնել մարդու մոտ: Վերջին հարյուր տարիների ընթացքում պարֆյումերներն օծանելիքի մեջ օգտագործել են հին մամուռի հատուկ տեսակ: Այժմ այդ մամուռը ներառված է ալերգիկ նյութերի ցուցակի մեջ: Արդյունքում արգելք է սպառնում այնպիսի օծանելիքների նկատմամբ, ինչպիսիք են “Միսս Դիոր”-ը, “Շալիմար”-ը, “Գերլեն”-ն ու լեգենդար “Շանել №5”-ը:




Լրահոս