Բնակարանագողը հայտնաբերվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 22-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում   ահազանգ է ստացվել, որ Բայրոնի փողոցի 12 շենքի  բնակարաններից մեկից գողություն է կատարվել:  Պարզվել է, որ սեպտեմբերի 17-ի ժամը 01.00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 17.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, պատշգամբի պատուհանը բացելով՝ Բայրոնի փողոցի 12 շենքի մի բնակարանից գողացել են ձմեռային մուշտակներ, ժամացույց, “Նոութբուք” համակարգիչ և բջջային հեռախոս: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1982 թ. ծնված Տավրոս Ո.-ն, որը նոյեմբերի 5-ին, ժամը 20.00-ին, բերման է ենթարկվել բաժին:
Գողոնն առգրավված է: Տավրոս Ո.-ն ձերբակալված է:




Լրահոս