
«Ժողովուրդ»-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ «Սթար»-ի սեփականատեր Գեւորգ Աֆանդյանը կուտակած պարտքերի պատճառով վաճառում է «Սթար» սուպերմարկետների ցանցը: Հավելենք, որ ընկերության ունեցած ֆինանսական խնդիրների մասին խոսում են նաեւ «Սթար»-ի հետ համագործակցող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ, եւ այս մասին «Ժողովուրդ»-ը գրել է իր նախորդ համարներում: Հարցին, թե ինչքան պարտքի պատճառով է վաճառվում «Սթար»-ը, ընկերության մարքեթինգի եւ գովազդի բաժնի պետ Արսեն Մանասյանը պատասխանեց. «Նման բան չկա: Մենք մատակարարների հետ աշխատում ենք հատուկ ծրագրով: Սա անհեթեթություն է, շուկայի մակարդակի զրույցներ»: Մինչդեռ մեր աղբյուրները հավաստիացնում են, որ «Սթար»-ի կուտակած պարտքերը բավական մեծ են: