«Պանատինաիկոս»-ը հետաքրքրված է «Միլան»-ի կիսապաշտպան Մայքլ Էսյենի ծառայություններով:
32-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն իտալական ակումբի հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում, որից հետո նա կդառնա ազատ գործակալ: Հույները պատրաստվում են ֆուտբոլիստին առաջարկել երկու տարվա պայմանագիր` 1.1 մլն եվրո աշխատավարձով:
Ընդ որում, հաշվի առնելով բոնուսները, այդ գումարը կարող է կազմել 1.5 մլն եվրո: Էսյենի գործակալն արդեն Աթենքում է` եզրափակիչ բանակցությունների համար:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում ֆուտբոլիստը վնասվածքների պատճառով ընդամենը մասնակցել է 13 հանդիպման: