ՏԵՂՅԱԿ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 27-ի 13-րդ տարելիցին Եռաբլուր եւ Կոմիտասի անվան պանթեոն զոհերի շիրիմներին չայցելեց ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ մեկը՝ ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Հովիկ Աբրահամյանը, ո՛չ Տիգրան Սարգսյանը: ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանից փորձեցինք ճշտել՝ արդյոք իր կուսակցության ղեկավարներն այդ քայլով չեն արհամարհել հոկտեմբերի 27-ի զոհերին. «Այդ ձեւակերպումը, կարծում եմ, ճիշտ չէ եւ տեղին չէ այս պարագայում, որովհետեւ չեմ կարծում, որ որեւէ մեկը կգտնվի, որը կարհամարհի այդ դեպքը»: Իսկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանը հակիրճ ասաց. «Ո՛չ, նման բան չկա» ու անմիջապես վայր դրեց լսափողը:




Լրահոս