
«Իսլամական պետության» գրոհայինները Պալմիրա քաղաքի գրավումից հետո սպանել են տեղի 400 բնակիչներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին մայիսի 24ին հայտնել է Սիրիայի պետական հեռուստատեսությունը:
Սպանվածների մեծ մասը կանայք ու երեխաներ են: Սիրիական ընդդիմությանն աջակցող ակտիվիստներն, իրենց հերթին, տեղեկացնում են, որ քաղաքի փողոցներում հարյուրավոր դիակներ են:
Իսլամիստները Պալմիրա քաղաքը գրավել էին այս շաբաթ՝ առաջացնելով միջազգային հանրության անհանգստությունը՝ հնագույն քաղաքում մշակութային հուշարձանների պահպանության համար: