Սիրիայում ու Իրաքում ահաբեկիչների շարքերում մարտնչում է 170 վրացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 14-ին Պանկիսիի կիրճում հատուկ օպերացիայի ընթացքում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապված 5 կասկածյալի:

Նրանցից 4-ն ազատ են արձակվել, իսկ կալանքի տակ է մնում «Վայնախին հանուն մարդու իրավունքների» կազմակերպության անդամ, Ջոկոլո գյուղի նախկին իմամ Այուբ Բորչաշվիլին, ով մեղադրվում է ահաբեկչությանը նպաստելու ու 2015 թ-ի ապրիլ ամսին երկու պատանիներին Սիրիա` ահաբեկիչների կողմից մարտնչելու ուղարկելու մեջ: Վրաստանի ՆԳՆ տեղեկությունների համաձայն՝ Բորչաշվիլիի օգնությամբ երկու երիտասարդներ Թուրքիա թռիչք կատարող ինքնաթիռի տոմսեր էին գնել, սակայն ձերբակալվել են օդանավակայանում:

Ռազմավարական հետազոտությունների Կովկասյան կենտրոնի ղեկավար Մամուկի Արեշիձե խոսքերով, Պանկիսիի երիտասարդության 70% կապված է արմատական իսլամի գաղափարախոսության հետ,- գրում է «Ռեզոնանսի» թերթը:

Ըստ Արեշիձեի՝ ընդհանուր առմամբ Սիրիայում ու Իրաքում պատերազմելու է մեկնել Վրաստանի 170 քաղաքացի: Ոչ միայն Պանկիսիից, այլ նաև Աջարիայից ու Կվեմո Կարտլիից:




Լրահոս