ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում հետաքրքրվեց արտաքին պարտքից, մասնավորապես, թե ինչ ռիսկային գոտում ենք գտնվում: Ի պատասխան հանրապետության գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ մենք դեռևս ռիսկային գոտում չենք, հավելելով, սակայն որ պետք չէ այդ հանգամանքից «ոգևորվել» ու արտաքին պարտքն ավելի ընդլայնել:
«Եթե կառավարումը հավասարակշռված չլինի, ոչ մի տեղ տանող ճանապարհ է, մենք առայժմ ռիսկային գոտում չենք, նախորդ տարվա համեմատ՝ պարտքն իսկապես նվազել է, ինչը պայմանավորված է ինչպես կոնկրետ գործառություններով՝ մարումների ու ստացումների տարբերությամբ, այնպես էլ մի գործոն կա, որ չենք կարող հաշվի չառնել՝ փոխարժեքը, ինչը հակառակ ազդեցությունն է ունեցել:
«Եթե փորձենք ֆուտբոլային տերմինալոգիայով խոսել, դեռևս չենք հասել կարմիր քարտին, երևի թե դեղին քարտի՝ զգուշացման փուլում ենք»,-արձագանքեց Զոհրաբյանը՝ հավելելով, յուրաքանչյուր վարկ մեզ ավելի է մոտեցնում արտաքին պարտքի ռիսկայնության շեմին: