«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է իր թիմի կազմը համալրելու ծրագրերի մասին: Նա նշել է, թե դեռ պետք է որոշի` որ ֆուտբոլիստները հեռանան թիմից:
«Չեմ կարող խոսել Դե Խեայի փոխարեն: Նա ինքը պետք է խոսի իր ապագայի մասին: Ինչ վերաբերում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կատարվելիք աշխատանքներին, ապա ես դեռ պետք է մտածեմ և որոշեմ, թե ով պետք է լքի ակումբը և ով է անհրաժեշտ ակումբին: Ասեմ, որ դա շատ բարդ աշխատանք է: Բոլոր թեկնածությունները կքննարկեմ ակումբի ղեկավարների հետ», – նշել է նա: