Եվրոպայի իշխանությունները բավարար քայլեր չեն ձեռնարկում Թուրքիա արտաքսած «Իսլամական պետության» ենթադրյալ զինյալների ձերբակալման համար, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն Անթալիայում:
«Այսօրվա դրությամբ մենք արտաքսել ենք 1300 զինյալների, որոնք ԻՊ օգնելու համար ցանկանում էին Սիրիա մեկնել: Սակայն այդ մարդկանց մի մասը կրկին Թուրքիա են վերադառնում: Ինչպե՞ս է հնարավոր նման բան: Մենք նրանց ձերբակալում ենք, հետ ենք ուղարկում, այդ մասին տեղեկացնելով այդ երկրի իշխանություններին, իսկ երկու ամիս անց նրանք կրկին հայտնվում են մեզ մոտ: Կա՛մ նրանց այնտեղ չեն կարողանում վերահսկել, կա՛մ, այնուամենայնիվ, ցանկանում են կրկին հեռանալ»,- ասել է նախարարը:
Նրա խոսքերով՝ հնարավոր է եվրոպական երկրների իշխանությունները ցանկանում են այդ կերպ ազատվել նման անցանկալի տարրերից: