«Լուրջ իրավաբանը` նախարարի պաշտոն զբաղեցնող, չի կարող պատասխանել հարցին` Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձը բեմադրություն է եղել, թե ոչ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եթե ես այդ հարցին պատասխանեմ` միամիտի տպավորություն չե՞մ թողնի ձեզ վրա»,- լրագրողների հարցին` հնարավո՞ր է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցները բեմադրություն լինեն, այսպես պատասխանեց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Վերջինիս խոսքով, լուրջ իրավաբանը՝ նախարարարի պաշտոն զբաղեցնող, չի կարող նման հարցի պատասխանել այսպիսի սիրողական մակարդակով:

«Դիլետանտական կստացվի` լրատվության միջոցներով ստացված ինֆորմացիայի հիման վրա նման բան ասեմ ձեզ, թե կրակոցները բեմականացում են եղել: Իմ լավատեսությունն ու նվիրվածությունը երկրին թույլ են տալիս հույս ունենալ, որ քննությունը կգնա իր տրամաբանական ավարտին և՛ օրենքի տեսակետից, և՛ ճշմարտության»:

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Կապան-Գորիս ավտոճանապարհին անհայտ անձինք կրակել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ: Մարզպետը և ևս երկու անձ եղել են մեքենայում, ոչ ոք չի տուժել: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, հարցաքննվել են տարբեր անձինք, այդ թվում գործարար Տիգրան Կարապետյանն ու Արտակ Բուդաղյանը:




Լրահոս