Ավտոմեքենան գլորվել է ձորը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ, անհատ ձեռներեց 59-ամյա Սամվել Ավագյանը, վարելով “Դոջ” մակնիշի 05 ՏՕ 177 համարանիշի ավտոմեքենան, Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհի 80-րդ կմ-ին, Քարքիի ոլորաններում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մ գլորվել ձորը: 
Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը առաջին բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Արարատի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արարատի քննչական բաժանմունքի քննիչ Ահարոն Սաֆարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս