Մոսկվայի քաղաքային դատարանը օրինական է ճանաչել «Բաշնեֆտի» գույքի յուրացման գործով անցնող հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին մինչ հուլիսի 15-ը տնային կալանքի տակ պահելու մասին որոշումը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Իր որոշմամբ դատարանը չեղյալ է հայտարարել պաշտպանության բողոքը, որը խնդրում էր ազատ արձակել Հայրապետյանին գրավի կամ ոստիկանություն ներկայանալու պարտավորության դիմաց: Հայրապետյանի փաստաբանը հայցը հիմնավորել է իր պաշտպանյալի վատառողջ վիճակով ու բժիշկների լիակատար հսկողության տակ գտնվելու անհրաժեշտությամբ:
Անձամբ Հայրապետյանը դատական նիստին ներկա չի եղել «առողջության կտրուկ վատացման» պատճառով: