
Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ ֆրանսահայ հայտնի ազգային-քաղաքական գործիչ, Հայկական վերածնունդ համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Ֆրանսիայի քաղաքացի Շանթ Ոսկերչյանին Երևանի Զվարթնոց օդանավակայանից մայիսի 21-ին թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք:
Շ. Ոսկերչյանին 12 ժամ պահելով օդանավակայանում՝ Երևան-Փարիզ չվերթով հարկադրաբար հետ են ուղարկել Ֆրանսիա:
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Հայկական վերածնունդ համահայկական կազմակերպության անդամները մոտ օրերս պետք է բողոքի ակցիա կազմակերպեն Փարիզում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, այսօր կազմակերպության Փարիզի մասնաճյուղի անդամները հավաք-հանդիպում են կազմակերպել իրենց հետագա անելիքները որոշելու համար:
Հավաքի մասին ավելի մանրամասն Armlur.am-ը կհայտնի ավելի ուշ: