Հուշարձանները վերադառնալու են իրենց ծննդավայրեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ մարզերից Երևանի պատմության թանգարան բերված հուշարձանները պետք է վերականգնված և իրենց նախնական գտնվելու վայրերը տեղափոխված լինեն մինչև 2016թ։ Այս մասին Երեւանի պատմության թանգարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման բաժնի պետ Սուրեն Շաքարյանը։
Նա նշել է, որ տեղափոխված հուշարձաններն արդեն վավերագրվել են Երեւանի պատմության թանգարանի կողմից, եւ շուտով հաշվառված նորահայտ կոթողների ցանկը կներկայացվի կառավարություն՝ պետական հուշարձանի կարգավիճակ տալու համար։ Շաքարյանի խոսքով՝ կառավարությանն արդեն ներկայացվել է շուրջ 282 նորահայտ հուշարձանների ցանկ, որոնք հաստատման գործընթացի մեջ են, իսկ ևս 224 հուշարձանի ցանկ կներկայացվի առաջիկայում։ 




Լրահոս