Այսօր Սասուն Միքայելյանի ծննդյան տարեդարձն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ նոյեմբերի 7-ին իր ծննդյան 55-րդ տարեդարձն է տոնում ազատամարտիկ, “Սասուն” ջոկատի հրամանատար,  նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը: Սասուն Միքայելյանը ծնվել է 1957-ին Հրազդանի շրջանի Աթարբեկյան գյուղում:
1989-ին Հրազդանում կազմավորում է “Սասուն” կազմավորական ջոկատը։ Մարտական սխրանքի համար Միքայելյանը պարգևատրվել է ԼՂՀ “Մարտական երախտագիտություն” և “Արիության” մեդալներով, ստացել է փոխգնդապետի կոչում։ Հետագա գործունեության ընթացքում էլ հոգով մնալով հայրենիքի նվիրյալ զինվորը, Միքայելյանն ուշադրությունից դուրս չի թողել իր զինակիցների, զոհված ազատամարտիկների ընտանիքների հիմնախնդիրները։  Նրա անմիջական նախաձեռնությամբ Հրազդանում կառուցվել է փառքի սրահ, ուր որպես սուրբ մասունքներ պահ-պանվում են զոհվածներին պատկանող զանազան իրեր։ Ակսվել է նաև պանթեոնի շինարարությունը։ Միաքայելյանը մշտապես նախաձեռնում է տոնական և հիշատակի տարելիցների հանդիսավոր արարողություններ։ Ինքն էլ դրանց ակտիվ մասնակիցն է և հայրենասիրական երգերի գեղեցիկ կատարող։ 
1993 թ. եղել է Երկրապահ կամավորականների միության Հրազդանի տարածքային բաժանմունքի նախագահ, 1996-ից՝ ԵԿՄ Կոտայքի մարզային խորհրդի նախագահ, իսկ 1996-1999 թթ.` Հրազդանի քաղաքապետ:
1995-1999 թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 75 ընտրատարածք): “Հանրապետություն” խմբակցության, ապա “Երկրապահ” պատգամավորական խմբի անդամ, ապա ՝”Միասնություն” խմբակցության, “Հայաստան” պատգամավորական խմբի անդամ:
2003 թ. հունիսի 14-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 41 ընտրատարածքից, չի ընդգրկվել ոչ մի խմբակցությունում կամ պատգամավորական խմբում:
2007 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր թիվ 25 ընտրատարածքից, ներկայացրել է ՀՀԿ խմբակցությունը, 2006-ին անդամակցել է Հայաստանի հանրապետական կուսակցությանը:
2008-ի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանն աջակցել է ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին։
Քաղաքական հաշվեհարդարի արդյունքում, շինծու մեղադրանքների հիման վրա 2008-ի մարտի 12-ից Միքայելյանը գտնվել է ապօրինի ազատազրկման մեջ. նա մեղադրվում էր “պետական իշխանության յուրացման եւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու” մեղադրանքներով։
Հասարակական ճնշման տակ, ի թիվս այլ քաղբանտարկյալների, 2011 թվականի մայիսի 27-ին իշխանություններն ազատ արձակեցին Սասուն Միքայելյանին:
 




Լրահոս