ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սիվիլիթաս» հիմնադրամը երեկ հայտարարություն տարածեց այն մասին, որ Վարդան Օսկանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը սկսվել է 2009թ.-ից. «Այդ թվականին Վարդան Օսկանյանն ընտրվել էր Հայաստանի առեւտրային բանկերից մեկի խորհրդի անդամ: Բանկի մեծամասնական բաժնետերերին սնանկացման սպառնալիքով ստիպեցին Վարդան Օսկանյանին հանել խորհրդի անդամությունից»: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը 2009թ. եղել է «Ամերիա» բանկի խորհրդի անդամ, սակայն Կենտրոնական բանկի «ճնշման» ներքո նրան հեռացրել են խորհրդի կազմից: Լուրը փորձեցինք ճշտել «Ամերիա» բանկի PR եւ հաղորդակցությունների ղեկավար Էլմիրա Ադամյանից, որը մեր գրավոր հարցին պատասխանեց. «Ձեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»: Մինչդեռ մեր աղբյուրները հակառակն են պնդում:




Լրահոս