ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվը հայտնի դարձավ այն օրերից, երբ պարզվեց, որ մի շարք մարդիկ բնակարաններ են գնել տարբեր նորակառույց շենքերում, սակայն ամիսներ անց բացահայտվել է, որ նույն բնակարանը վաճառված է եւս մի քանի հոգու: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Աջափնյակ վարչական շրջանում մի բնակարան էլ գնել է հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը ու հետագայում իմացել, որ այն այլ սեփականատերեր էլ ունի: Այժմ հարուցված քրգործին զուգահեռ Գայանեն քաղհայցով դիմել է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ անշարժ գույքի սեփականության իրավունքի նախնական պայմանագիրը վավեր ճանաչելու պահանջով: Հիշեցնենք, որ «Նորաշեն 2007»-ը 2007-2011թթ. ընթացքում բազմաթիվ քաղաքացիների հետ կնքել է բնակարանների նախնական եւ նախավճարի պայմանագրեր, գանձել 1.843.379.449 դրամ գումար եւ հափշտակել: Այս պատմության մեջ շրջանառվում էր նաեւ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի ամուսնու անունը:




Լրահոս