2013թ.-ին Twitter-ը կատարեց բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխում (IPO) Նյու Յորքի ֆոնդային բորսայում: Ընկերությունը տեղաբաշխեց 70 մլն բաժնետոմս և վաճառքի առաջին իսկ օրը բաժնետոմսերի գինն աճեց 73%-ով` մինչև 45,1 ԱՄՆ դոլար:
2012թ.-ին IPO իրականացրեց Facebook սոցիալական ցանցը: Այն դարձավ ԱՄՆ պատմության երրորդ ամենախոշոր տեղաբաշխումը Visa և General Motors ընկերություններից հետո: Facebook-ը մեկ բաժնետոմսը վաճառեց 38 դոլար գնով, սակայն հետագայում դրանց գինը բարձրացավ` հատելով 47,5 դոլարի սահմանը:
2011թ.-ին բաժնետոմսերի վաճառքի մասին հայտարարեց նաև LinkedIn-ը: Գործնական շփման այս սոցիալական ցանցի բաժնետոմսերի գինը կազմեց 45 դոլար, սակայն վաճառքի առաջին իսկ օրն այն ավելի քան կրնապատկվեց` հասնելով 94,25 դոլարի: IPO-ի միջոցով LinkedIn-ը ներգրավեց մոտ 352,8 մլրդ դոլար: Արդեն 2013թ.-ին LinkedIn-ի բաժնետոմսերի գինը կազմեց 211,47 դոլար:
Բաժնետոմսերի թողարկում կատարել է նաև Google-ը դեռ 2004թ.-ին` հիմնադրումից մոտ վեց տարի անց: Առաջնային տեղաբաշխման ժամանակ մեկ բաժնետոմսի արժեքը կազմեց 85 դոլար, ներգրավված գումարը` 1.67 մլրդ դոլար: Տարիների ընթացքում Google-ի բաժնետոմսերը գինը աճեց ավելի քան 13 անգամ: Եթե ներդրողը IPO-ի ժամանակ գնել էր բաժնետոմսեր 10 հազար դոլարի, ապա այսօր նրա բաժնետոմսերի գումարը գերազանցում է 139 հազարը:
Անի Ստեփանյան