ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քյասիբ մտածողությունը ծնում է քյասիբ պետություն»:

Գալուստ Սահակյան «Առավոտ»

Ահա թե որտեղ է «թաղված շան գլուխը». Հայաստանի հանրապետական կուսակցության վերնախավը շքեղ մեքենաներ է վարում, հսկայական առանձնատներում բնակվում, ցոփ ու շվայտ կյանք վարում, որպեսզի մեր պետությունը հարստանա: Իսկ մենք էլ կարծում էինք, թե նրանց ապրելակերպը հայ հասարակության դեմ է ուղղված: Քննադատում էինք նրանց, դատապարտում, որ աղքատության բարձր տոկոս ունեցող երկրում հղփացած պաշտոնյաներ կան: Պարզվում է՝ ճիշտ հակառակը: Նրանք նույնիսկ մտածելուց են առատաձեռն, որպեսզի «քյասիբ» մտածողությունը «քյասիբություն» չբերի մեր պետությանը: Բրավո, Գրիգորի՛չ:




Լրահոս