Երգչուհի Ժասմինը տհաճ սկանդալի մեջ է հայտնվել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգամ այն բանից հետո, երբ ռուսաստանցի երգչուհի Ժասմինին տվեցին «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչում», նրա կյանքում չեն դադարում անխորժությունները:

Այս անգամ անախորժությունները կապված են երգչուհու համերգային գործունեության հետ: Երգչուհու համերգային տնօրեն Լիլիա Պլեսկաչևսկայան խաբեության մեջ է մեղադրել Արզամասում համերգի կազմակերպիչ Իգոր Եվստիֆեևին, իբրև թե վերջինս չի ցանկանում տալ համերգի տոմսերի վաճառքից ստացված ողջ գումարը:

1432632836

Ոստիկանություն են կանչել, սակայն սրանով ամեն ինչ չի ավարտվել: Իգորն ասել է, որ ընդհանուր առմամբ հավաքվել է 178 հազար ռուբլի, չնայած գումարը պետք է որ շատ ավելի շատ լիներ: Վերջինս պարզաբանում է, որ քանի որ տոմսերը չեն վաճառվել, նրանք ստիպված են եղել դրանք վաճառել 100-300 ռուբլով, իսկ որոշ տոմսերն էլ բաժանել են կազմակերպություններին:

1432632844

Ընդ որում, Իգորը նկատել է, որ նման իրավիճակը սովորական է Ժասմինի համար, նա հաճախ է տոմսերն անվճար բաժանում անշլագի տպավորություն ստեղծելու համար:




Լրահոս