Յունիբանկն առաջարկում է կանխիկ դրամով սպառողական վարկեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաճախորդների սպասումներին ընդառաջ գնալով` Յունիբանկը ներկայացնում է «U-Cash» նոր սպառողական վարկը, որը տրամադրվում է կանխիկ դրամով: Վարկիգումարը կազմում է 150 000-500 000 ՀՀ դրամ, ժամկետը` մինչև 24 ամիս, տոկոսադրույքը` 24% տարեկան:

Շահավետ պայմանների շնորհիվ, վարկը հասանելի է առավելագույն թվով հաճախորդներին և կոչված է հնարավորինս պարզեցնելու ընթացիկ սպառողական ծախսերիհամար գումարի ձեռքբերման գործընթացը: Մինչև 150 000 դրամ գումարով վարկի համար կարող են դիմել բացասական վարկային պատմություն չունեցող ֆիզիկականանձինք` ներկայացնելով միայն անձնագիրը և սոցիալական քարտը: Եթե վարկի գումարը կազմում է 300 000-500 000 դրամ, ապա անհրաժեշտ է ունենալ դրականվարկային պատմություն: Վարկի մարումն իրականացվում է ամենամսյա հավասարաչափ վճարումներով: Վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանցսահմանափակումների և տույժերի:

«Շուկայի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հաճախորդներն այժմ նախընտրում են առավելագունս արագ և պարզ վարկավորում: Մենք մշակեցինք U-Cashկանխիկ դրամով վարկը, որի վերաբերյալ բանկի որոշումը, ինչպես և մեր այլ սպառողական վարկերի դեպքում, ներկայացվում է հաճախորդին մեկ րոպեում:  Նույն կերպարագ իրականացվում է վարկի մարումը: Վճարումները կարելի է կատարել ինչպես մասնաճյուղերում` սպասարկող աշխատակցին դիմելով, այնպես էլ ինքնուրույն`վճարային տերմինալների միջոցով, որոնք տեղադրված են բանկի բոլոր մասնաճյուղերում և կենցաղային և համակարգչային տեխնիկայի խոշոր խանութներում: Ի դեպ`բանկի «Թամանյան» և «Զվարթնոց» մասնաճյուղերում վճարային տերմինալներն աշխատում են շուրջօրյա», – նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ,Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:




Լրահոս