ՓԱՌԱՏՈՆԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 1-7-ը Հայաստանի թատերական գործիչների միությունը Երեւանում կանցկացնի Երիտասարդ թատերական ռեժիսուրայի VII հանրապետական փառատոնը: Այս տարի փառատոնին կմասնակցի 11 ներկայացում Երեւանի, Գյումրու եւ Վանաձորի թատրոններից: Փառատոնի ընթացքում աչքի ընկած բեմադրիչները 2013թ. ամռանը կմեկնեն Մոսկվա` Ա. Չեխովի անվ. միջազգային թատերական փառատոնին կից վարպետաց դասերին մասնակցելու:
Երիտասարդ թատերական ռեժիսուրայի VII հանրապետական փառատոնին մասնակցում են մինչեւ 35 տարեկան բեմադրիչների այն աշխատանքները, որոնք բեմադրվել են նախորդ թատերաշրջանի ընթացքում: Նշենք, որ ներկայացումների քննարկումներն անցնում են անվանի մասնագետների, երիտասարդ թատերագետների եւ հանդիսատեսի մասնակցությամբ: Հիշեցնենք, որ փառատոնն առաջին անգամ անց է կացվել 2006թ.: Հիմնադրվել է ՀԹԳՄ կողմից` ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի նախաձեռնությամբ:




Լրահոս