ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես վերջերս Երուսաղեմում էի, այնտեղի հայ սպասավորներից մեկն ինձ տեղեկացրեց, որ եթե ցանկություն ունեմ Երուսաղեմում հայկական կրոնական ներկայության մասին մանրամասն տեղեկություններ իմանալ, ապա պետք է դիմում գրեմ ՀՀ-ում Հայ առաքելական եկեղեցուն, եւ նրանք մեզ համար կկազմակերպեն անվճար ուխտագնացություն դեպի Երուսաղեմ: Արդյոք կա նման հնարավորություն:

Հասմիկ Այվազյան (41 տարեկան, մանկավարժ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Սկսենք անվճար բառից: Պետք է հասկանալ՝ արդյոք ավիաընկերությունը կտրամադրի անվճար տոմս, որի արժեքը տատանվում է 240 000 մինչեւ 275 000 դրամի միջեւ կամ ավելի՝ գումարած դրան, որ Երուսաղեմում ուխտավորը բաց երկնքի տակ չի գիշերելու: Ինչպես նաեւ պետք է հաշվի առնել, որ ուխտավորը սննդի կարիք ունի ու նաեւ ողջ Երուսաղեմով տեղական տրանսպորտով (որը կրկին անվճար չէ) շրջագայելու կարիք ունի: Իսկ ամենակարեւորը, պետք է հաշվի առնել, որ ամեն տարի Երուսաղեմ այցելել ցանկացողների թիվն անհամար է:
Այո՛, Դուք իրավացի եք, Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր սպասավորները պարբերաբար ուխտագնացություններ են կազմակերպում դեպի Ս. Երկիր` այցելելու Տիրավանդ վայրերը, վերապրելու առաքյալների եւ հետեւորդների կողմից զգացված Տիրոջ ներկայությունը: Սակայն ուխտագնացությունները կազմակերպվում են հենց ուխտավորի միջոցներով: Որեւիցե եկամուտ չհետապնդող բացառիկ ուխտագնացություն է այն, որոնց ծախսերը ինքնարժեքային են:
շարունակելի

Օրհնությամբ՝ տեր Շմավոն քահանա Ղեւոնդյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երուսաղեմի հայ սպասավորը մի բան է ասում, Հայ առաքելական եկեղեցուց ստացված պատասխանում բոլորովին այլ բան է ներկայացված: Հետաքրքիր է, թե վերջապես ինչ միջոցներով է կազմակերպվում ուխտագնացությունը: Բայց մի բան անկասկած է. միանշանակ բացառել է պետք շարքային քաղաքացու սուղ միջոցներով Երուսաղեմ մեկնելու հնարավորությունը:




Լրահոս