
Թբիլիսիի քաղաքային ավտոբուսների վարորդները գործադուլ են կազմակերպել: Նրանք պահանջում են մի քանի անգամ բարձրացնել իրենց ներկայիս աշխատավարձը, որը կազմում է 300-350 դոլար: Գործադուլի մասնակիցները քաղաքապետարանից պահանջում են օպերատիվ արձագանքել իրենց պահանջներին: Հոկտեմբերի 1-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո շատացել են գործադուլները, որոնց մասնակիցների թվում են հայտնվել երկաթուղայինները, Չիտաուրայի հանքափորները, Փոթիի նավահանգստի աշխատակիցները: