Ինձ մրցակից եմ համարում Գագիկ Ծառուկյանին ու իր շքախմբին. Արթուր Հարությունյան՝ Պալաչ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ինքնաառաջադրված թեկնածու Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, վստահ է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տեղյակ չէ իր դեմ կիրառվող ճնշումների, եղբորը և թիմակիցներին բերման ենթարկելու մասին, այլապես չէր թողնի դա:

Armlur.am-ի հետ զրույցում քաղաքապետի թեկնածուն անդրադարձավ իր շանսերին, «կեղծ» Արթուր Հարությունյանի հետ պայքարին և իր թիմակիցներին բերման ենթարկելուն: 

– Պարոն Հարությունյան, ո՞ւմ եք համարում ձեզ գլխավոր մրցակիցներ:

– Ինձ մրցակից եմ համարում Էդվին Թադևոսյանին. ես համարում եմ մրցակից նաև Գագիկ Ծառուկյանին:

– Գագիկ Ծառուկյանի՞ն:

– Այո, քանի որ նա հովանավորում է Վահագն Գևորգյանին:

– Դուք նշել էիք, թե միակ թեկնածուն դուք եք և Գագիկ Ծառուկյանի շքախումբը: Հիմա՞ էլ եք այդ կարծիքին:

– Այո, իհարկե:

– Ձեր շանսերն այդ մթնոլորտում ինչպե՞ս եք գնահատում:

– Ես շանսերը շատ նորմալ եմ գնահատում, դրա համար մենք շարունակում ենք մեր քարոզարշավը:

– Իսկ մյուս Արթուր Հարությունյանին մրցակից համարո՞ւմ եք:

– Այդ ո՞վ է:

– Չեք ճանաչո՞ւմ:

– Իսկ դուք ճանաչո՞ւմ եք, որևէ մեկը ճանաչո՞ւմ է: Գտել են նույն անուն ազգանունով, տարել են հովանավորների մոտ, ինչ-որ բաներ խոստացել, որ նույնիսկ վախենար տանից դուրս գար: Բոլորն էլ հասկանում են, թե դա ով է, բայց դա ավելի շատ է ոգևորում մեզ:

– Բայց Աբովյանում առկա վախի մթնոլորտը թույլ կտա՞, որ աբովյանցին կատարի իր ընտրությունը:

– Այո, իհարկե: Այս անգամ աբովյանցին նախկին աբովյանցին չի: Էլ չեն կարող աբովյանցուն վախեցնել, փորձեն ստիպել: Մանկապարտեզներում, դպրոցներում ստիպում են, որ գան, ներկա լինեն իրենց թեկնածուի քարոզարշավին:

– Ո՞վ է այդ վախի մթնոլորտը ստեղծել:

– Ես անուններ չեմ տա, բայց ով որ երկար տարիներ իշխել է այստեղ, ըստ դրա էլ թողնում եմ այդ դատողությունը մեր հասարակությանը:

– Օրեր առաջ ձեր թիմակիցներին էին բերման ենթարկել, այս կերպ փորձում են ճնշե՞լ ձեզ:

– Կապում եմ մի բանի հետ միայն, որ մեր հակառակորդը գաղափարապես շատ թույլ է և իրենք ցույց են տալից իրենց թուլությունը: Իրենք լավ լսում են, լավ գիտեն, թե ում մասին է խոսքը: Սա թույլ մարդու արարք է: Բայց վստահ եմ, որ այս ամենի մասին երկրի նախագահը տեղյակ չէ: Դժվար թե իմանա, ես այսպես եմ մտածում: Եթե տեղյակ լիներ՝ օրենքի կետը կպաշտպաներ:

Նաիրա Հովհաննիսյան

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս