Սեյրան Օհանյանի կինն այցելել է հոսպիտալում բուժվող ժամկետային զինծառայողներին և սպաներին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` մայիսի 26-ին, ՀՀ ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Կամավոր Խաչատրյանը, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանը և ասոցիացիայի խորհրդի մի խումբ անդամներ այցելեցին ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ:

Նրանք եղան վերջերս վերանորոգված ու վերաբացված թերապևտիկ բաժանմունքում, ինչպես նաև վիրաբուժական, վերակենդանացման և անզգայացման, հոգեբուժական բաժանմունքներում, շրջեցին հիվանդասենյակներում, ծանոթացան պայմաններին: ՀՀ ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Կամավոր Խաչատրյանը և «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանը զրուցեցին հոսպիտալում բուժվող ժամկետային զինծառայողների, սպաների հետ, հետաքրքրվեցին նրանց բուժման ընթացքով: Իսկ վիրաբուժական բաժանմունքում տեսակցեցին վիրահատված զինծառայողներին:

«Մենք պարբերաբար այցելում ենք հոսպիտալային օղակ, ծանոթանում հիվանդների առողջական վիճակին, բժիշկների հետ կոլեգիալ քննարկումներ ենք կազմակերպում՝ ընթացիկ իրավիճակային խնդիրների և մեր առաջիկա ծրագրերի շուրջ: Երևանի կայազորային հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքում ավարտվել են շինարական աշխատանքները, և վերանորոգումից ու վերաբացումից հետո սա մեր առաջին այցելությունն է: Ծանոթացանք ընդհանուր իրավիճակին, որոշ հիվանդների բուժման ընթացքին, ապա և բժիշկների հետ մի շարք հարցեր քննարկեցինք»,- մեզ հետ զրույցում նշեց «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանը:

Ռուզաննա Խաչատրյանը առանձնահատուկ շեշտեց, որ հիվանդասենյակների օդափոխությունը իրականացվում է պատշաճ մակարդակով` հավելելով, որ անմիջապես նկատելի է բժիշկների պատրաստակամությունն ու սրտացավությունը հիվանդ զինծառայողների նկատմամբ: Բժիշկների հետ կոլեգիալ քննարկման ընթացքում արծարծված հարցերը կներկայացվեն պաշտպանական գերատեսչության ղեկավարին:

Հասմիկ Գյոզալյան

11011680_510619609091307_1229348954406701268_n

11052490_510619615757973_3937379085706615706_n

11160012_510619629091305_880891753287944084_n

11233495_510619612424640_3325772135471834660_n

11350404_510619605757974_8036658415007910579_n

11350558_510619622424639_8442537464901197156_n




Լրահոս