ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արտակ Զաքարյանը, հարգելով նախկին երկրորդ նախագահին, իր տեղն առաջարկեց, պարոն Քոչարյանը նստեց իմ կողքը, եւ զրույց ենք ունեցել, որ ընդհանրապես չի վերաբերել քաղաքական որեւէ ձեւաչափի»:

Հովիկ Աբրահամյան «ՀԺ»

Նախ նկատենք, որ Հովիկ Աբրահամյանն այնքան հուզված է եղել երկրորդ նախագահի հետ հանդիպման փաստից, որ Ռոբերտ Քոչարյանի նախկին լինելու հանգամանքը շեշտել է երկու անգամ՝ «նախկին երկրորդ նախագահ»: Մինչդեռ կարող էր ասել այդ բառերից միայն մեկը: Բայց, անշուշտ, հասկանալի է՝ այս խառը ժամանակներում Քոչարյանի կողքին նստելն այնքան էլ լավ նշան չէ: Դրա համար էլ ԱԺ նախագահն անմիջապես ասուլիս հրավիրեց եւ հայտարարեց, որ քաղաքական հարց չի քննարկել: Ավելին, փորձեց մեղքը բարդել Զաքարյանի վրա, ում պատճառով Քոչարյանը հայտնվել է իր կողքին:




Լրահոս