Շտապ. այս պահին Ոսկու շուկայի դիմացի բարձրահարկի տանիքից քաղաքացին սպառնում է ցած նետվել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Armlur.am-ի նկարահանող խումբը գտնվում է Երևանի Խորենացի փողոցում և հայտնում, որ «Ոսկու աշխարհ»-ի դիմացի բարձրահարկ շենքի տանիքից քաղաքացին սպառնում է ցած նետվել: Ականատեսները մեր թղթակցին հայտնում են, որ դեռևս չգիտեն` քաղաքացին այդ շենքի բնակիչ է, թե ոչ:

Նշենք, որ շենքը 12 հարկանի է: Այս պահին դեպքի վայրում աշխատում են համազգեստավորներ և փրկարար խմբի աշխատակիցները: Նրանք փորձում են օգնել քաղաքացուն և իջեցնել:

Մանրամասները` քիչ ուշ

Լուսանկարները` Armlur.am

11272061_10152778514800800_1164025352_n

11272127_10152778514805800_355066448_n

11311763_10152778514785800_1190161671_n

11328925_10152778514830800_1895320293_n

11350290_10152778514820800_1611827665_n

11351450_10152778514795800_934749568_n




Լրահոս