Արտակարգ իրավիճակ Երևանում. շենքի տանիքից ցատկել սպառնացողը Ադրբեջանից Հայաստան վերադարձած Եղիշե Գևորգյանն է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այս պահին մեր նկարահանող խումբը գտնվում է Երևանի Խորենացի փողոցում և հայտնում է, որ «Ոսկու աշխարհ»-ի դիմացի բարձրահարկ շենքի տանիքից քաղաքացին սպառնում է ցած նետվել:

Armlur.am-ի թղթակցի հետ զրույցում հարևանները նշեցին, որ ինքնասպանություն գործել սպառնացողը Եղիշ Գևորգյանն է: Նրա ընտանիքը, հիշեցնենք, նախորդ տարվա դեկտեմբերին Ադրբեջանից վերադարձել է Հայաստան: Նրանք հանձնվել էին հակառակորդին, և 5 հոգանոց ընտանիքով ամիսներ շարունակ գտնվել են թշնամու ձեռքի տակ: Ամուսիններ Եղիշե Գևորգյանին և նրա կնոջը՝ Ռուզաննա Մարդանյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության ՀՀ պահպանվող պետական սահմանը հատելը:

11350290_10152778514820800_1611827665_n

11272127_10152778514805800_355066448_n

11272061_10152778514800800_1164025352_n (1)




Լրահոս