Երեկ Գյումրու ՀԱԿ համակարգող, թիվ 35 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Մուրադ Գրիգորյանը մամուլի ասուլիս էր հրավիրել` ներկայացնելու իր՝ խորհրդարան մտնելու նպատակն ու ընտրակաշառքի դեմ պայքարելու մեխանիզմները: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է պայքարելու ՀՀԿ թեկնածու, միլիոնատեր Արման Սահակյանի հետ, որը ՀՀ նախագահի փեսա Միքայել Մինասյանի մտերիմ ընկերն է, եւ, «բնական է», վարչական լծակները հօգուտ նրան կօգտագործվեն: «Մ. Մինասյանն ո՞վ է, որ ասում են Միշիկ, նա՞ է: Գյումրի քաղաքը ձեր հիշատակած Մ. Մինասյանի ու մյուս անուն-ազգանունների համար, կներեք արտահայտությանս, բոստան չէ, որ այստեղ փորձարկեն, յուրայիններ բերեն, փորձեն խցկել, իշխանության հասանելիք մասնիկը վերցնել, խլել, դա ինձ չի մտահոգում բացարձակապես: Գյումրին Մ. Մինասյանի ամառանոցը չէ, ռանչոն չէ, Գյումրին իր պատվախնդրությամբ, քաղաքական ակտիվությամբ ուրույն տեղ ունի Հայաստանի քաղաքական դաշտում»:
ՄԻՆԱՍՅԱՆԻ ԱՄԱՌԱՆՈՑԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ