Դերասան, շոումեն Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, երեկ՝ առավոտյան, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Ո՞նց թե Մենչն ավտովթարից մահացելա: Ժողովուրդ ջան, տարօրինակ բանա կատարվում, այսօր առավոտյան ժամը 10-ից մարդիկ վախեցած ձայներով զանգում են ինձ եւ լսելով, որ պատասխանում եմ` մի պահ լռում են: Ուզում եմ բոլորին ասել շնորհակալություն իմ մասին այդքան մտածելու համար, բայց այդ անիմաստ շուխուրը սուտա: Ես դեռ չեմ պատրաստվում մահանալ»:
«ՇՈՒԽՈՒՐԸ» ՍՈՒՏ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ