ԹԱՄԱՐԱ՛, ԿԱ՛ՆԳ ԱՌ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը մեկ անգամ արդեն անդրադարձել է «X factor» նախագծի «տաղանդավոր» երգչուհի Թամարա Մինասյանի անտաղանդ կատարմանը: Չնայած ժյուրիի եւ մարդկանց ոչ այդքան դրական կարծիքներին՝ աղջիկը կանգ չի առել, հիմա էլ տեսահոլովակ է նկարահանել «Ո՞ւր է սերը» երգի հիման վրա: Ներկայացնում ենք Ձեզ մի քանի մեկնաբանություն՝ արված ունկնդիրների կողմից. «Թամարա՛ ջան, իրականում բոլորը վատ իմաստով են ուրախանում քեզ վրա: Թույլ մի՛ տուր, որ մարդիկ ծիծաղեն: Խորապես ցավ եմ ապրում, որ դու չես գիտակցում կամ էլ չես ընդունում մարդկանց կարծիքը»: Մեկ այլ օգտատեր հավելել է. «Չե՞ս ամաչում: Քո փոխարեն ես եմ ամաչում: Մարդ իրան պետքա կարողանա կողքից նայի ու լսի, չնայած ի՞նչ լսի, քո երգածը լսելու չի: Թամարա՛, կա՛նգ առ»:




Լրահոս