ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես վերջերս Երուսաղեմում էի, այնտեղի հայ սպասավորներից մեկն ինձ տեղեկացրեց, որ եթե ցանկություն ունեմ Երուսաղեմում հայկական կրոնական ներկայության մասին մանրամասն տեղեկություններ իմանալ, ապա պետք է դիմում գրեմ ՀՀ-ում Հայ առաքելական եկեղեցուն, եւ նրանք կկազմակերպեն անվճար ուխտագնացություն դեպի Երուսաղեմ: Արդյոք կա նման հնարավորություն:

Հասմիկ Այվազյան (41 տարեկան, մանկավարժ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
(Սկիզբը՝ նախորդ համարում) Այս ուխտագնացությունները բացառիկ առիթ են ընձեռում մեր հայորդիներին ոչ միայն հոգեւոր վերազարթոնք ապրել, այլեւ ծանոթանալ այն հարուստ մշակույթին, որ ունեն հայերը Երուսաղեմում: Մեր շատ հայրենակիցներ պատկերացում անգամ չունեն, որ Երուսաղեմի համաշխարհային հոգեւոր ժառանգության 1/4-ը  պատկանում է հայերին: Այդ ժառանգության մեջ նաեւ մտնում են բազում վանքեր, եկեղեցիներ, սրբավայրեր, որոնք ձեռք են բերվել դարերի ընթացքում եւ պահվել ու պահվում են մեր հոգեւորականների արյան գնով, ուր յուրաքանչյուր տարի միլիոնավոր մարդիկ են այցելում: Դա մի սրբավայր է, որտեղ մեկ անգամ այցելելուց հետո ուզում են անպայման նորից ու նորից վերադառնալ:

Օրհնությամբ՝ տեր Շմավոն քահանա Ղեւոնդյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս ամենից պարզ է դառնում, որ եթե քաղաքացին ցանկություն հայտնի գնալ Երուսաղեմ՝ ուխտագնացության, ապա կարող է անել ինքնուրույն՝ առանց որեւէ անհատի կամ կազմակերպության, առավել եւս՝ եկեղեցու միջամտության: Ինչ վերաբերում է համաշխարհային ժառանգությանը, ապա միանշանակ պետք է նշել, որ ՀՀ-ում քչերն են տեղյակ Սուրբ հողում մեր ունեցած գանձերի մասին, որոնք, սակայն, ցավալիորեն տարեցտարի պակասում են` նաեւ Հայ առաքելական եկեղեցու անգործության հետեւանքով:




Լրահոս