«Էլեկտրաէներգիայի գործող սակագինն արդեն իսկ անհիմն է». բողոքի ակցիա` Ազատության հրապարակում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիան: Armlur.am-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ ելույթով հանդես եկավ «Ո´չ թալանին» նախաձեռնության անդամ Լևոն Զաքարյանը: Վերջինս նշեց, որ մարդկանց համբերության բաժակը լցվել է և այլևս չեն պատրաստվում հանդուրժել թանկացումները. «2009 թվականից ի վեր հոսանքի սակագինը թանկացել է մոտ 70 %-ով` 25-ից դառնալով 42 դրամ: Գործող սակագինն արդեն իսկ անհիմն է: Ընդամենը մեկ տարվա ընթացքում դրա խիստ բացասական ազդեցությունը ակնհայտ է ողջ ժողովրդի և երկրի տնտեսության վրա»:

Իսկ սույն նախաձեռնության մեկ այլ անդամ Գևորգ Սանոյանը ասաց, որ իրենց պահանջն ուղղված է «Սարգսյան Սերժիկին և Աբրահամյան Հովիկին»:

Երթը կմեկնարկի քիչ անց:

DSC05210

DSC05222

DSC05223

DSC05225

DSC05239




Լրահոս