Գյումրեցիները նամակներ փոխանցեցին Շիրակի մարզպետարանին և Գյումրու քաղաքապետարանին` ընդդեմ էլէներգիայի թանկացման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիի Շահումյան արձանի մոտից քիչ առաջ մեկնարկել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ կազմակերպված բողոք-երթը: Գյումրեցիները պաստառներով, «Ո´չ թալանին», «Մենք ենք տերը մեր երկրի», «Ամո´թ, ամո´թ» վանկարկելով շարժվեցին դեպի Գյումրու քաղաքապետարան: Ինչպես հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, քաղաքապետարանից ուշացումով են դիմավորել բողոքող ժողովրդին: Վերջիններս աշխատակազմի ղեկավարին են հանձնել նամակ` ուղղված քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Ապա շարժվել են դեպի Շիրակի մարզպետարան, այստեղ ևս նամակ են հանձնել: Երթը կամաց-կամաց ցրվում է:

Հիշեցնենք, որ այսօր շատ մարզերում, քաղաքներում բողոքի ակցիաներ, հանրահավաքներ ու երթեր են կազմակերպվել` ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման նախաձեռնությանը: Երևանում` Ազատության հրապարակում, հանրահավաքը կմեկնարկի 19:00-ին:




Լրահոս