
Մադրիդի «Ռեալ»-ը չի շտապում ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսի իրավունքները:
Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ «արքայական ակումբ»-ը մտադիր չէ հզորացնել հարձակման գիծը: Սակայն իրավիճակը կարող է փոխվել, եթե թիմը գլխավորի Ռաֆայել Բենիտեսը:
Գերմանիայի առաջնության 28 հանդիպումներում 25-ամյա Ռոյսը 11 գոլ է խփել և գոլային 6 փոխանցում կատարել: