Ոստիկանների նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ հանցագործությունները թաքցնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում նոյեմբերի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի առանձին ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:
Պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի առանձին ծառայողներ, 2011-2012թթ.ընթացքում ահազանգեր ստանալով մի քանի քաղաքացիներից՝ կողոպուտի, գողության, ավազակության դեպքերի վերաբերյալ, խմբային շահերից ելնելով, նշված հանցագործության դեպքերը թաքցրել են եւ միջոցներ չեն ձեռնարկել դրանք բացահայտելու ուղղությամբ՝ էական վնաս պատճառելով քաղաքացիների եւ պետության օրինական շահերին: Քրեական գործով կատարվում է նախաքննություն:
Տեղեկացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։




Լրահոս