ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներկուսակցական հարցեր: Այս մասին նիստի ավարտից հետո նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: Նա նշեց, որ նիստի ընթացքում ներկայացվել են Ռիգայի գագաթաժողովի արդյունքները, ինչպես նաև անդրադարձ կատարվել սպասվող ՏԻՄ ընտրություներին ու Ազգային ժողովում 2014թ. պետբյուջեի նախագծի քննարկմանը:
Armlur.am_ի հարցին, թե Ռիգայի գագաթաժողովի մասին կոնկրետ ինչ է խոսվել և ինչ ակնկալիքներ կան ԵՄ-ի հետ հարաբերություններում, Մինասյանը նշեց. «Մենք ունենք հարաբերություններ ԵՏՄ-ի հետ և պատրաստ ենք խորացնել հարաբերույթյունները ԵՄ-ի հետ այնքանով, որքանով դա չի վնասի ԵՏՄ-ին: Հիմա դա ընկալելի մոտեցում է, քանի որ հակամարտությունը լավ բանի չի բերում հատկապես Արևելյան գործընկերության երկրների համար», – նշեց Մինասյանը:
Նրա խոսքով, հարաբերությունները զարգացնելոււ համար լավ հնարավորություններ կան: «ԵՏՄ երկրների համար այս մեր մոտեցումն ընկալելի է և կարող ենք ավելի սերտ համագործակցել», – հավելեց Մինասյանը: