ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այդ գործընթացը բանակցային պրոցեսը կտանի փակուղի. Գագիկ Մինասյանը` Ղարաբաղի հարցի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստարկ» մամուլի ակումբում ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը Ղարաբաղի հարցի մասով, ասաց, որ այդ հարցը հանրաքվեով լուծելը փակուղի կտանի:
«Եթե մենք այդ հանրաքվեն իրականցնում ենք, եւ ստանում ենք մի որոշում: Դրանից հետո Ալիևն է իր երկրում անցկացնում հանրաքվե եւ ստանում մեկ այլ որոշում: Այսինքն` մենք սկսում ենք մի գործընթաց , որը բանակցային պրոցեսը կտանի փակուղի: Ահա թե ինչ վտանգավոր հայտարարություններ, որ արվեց Փաշինյանի կողմից , ես հույս ունեմ, որ դա երբեք կյանքի չի կոչվի, որովհետեւ մենք այդ պարագայում կունենանք լրջագույն խնդիրներ բանակացային գործընթացում»,-ասաց Մինասյանը:

Մինասյանը նաեւ խոսեց տնտեսական հեղափոխության մասին, ներկայացրեց մի քանի թվեր, ըստ որոնց` տնտեսության մի քանի ոլորտներում նվազում է արձանագրվել ներկայիս իշխանությունների օրոք:




Լրահոս