Թբիլիսիում օրենքով գող է ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ Թբիլիսիում ձերբակալվել է “օրենքով գող” Վալերի Ջանաշիան, որը կրիմինալ աշխարհում հայտնի է “Վալտեր” մականունով: Այս մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ-ի մամլո ծառայությունը:  Վերջինիս հաղորդմամբ՝ ոստիկանությունը տեղեկացվել է, որ այս տարվա հոկտեմբերի 26-ին “Վալտերը” Աբխազիայի տարածքով մուտք է գործել Վրաստան: Նշվում է, որ “Վալտերը” վերջին տարիներին բնակվել է Ռուսաստանում: ՆԳՆ-ի տվյալներով՝ նրա դեմ հարուցվել է քրեական գործ՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածով (թմրանյութերի ու դրանց համարժեք նյութերի ապօրինի պատրաստում, գնում, պահպանում, փոխադրում և ռեալիզացում), որով “րենքով գողին” սպառնում է մինչև 11 տարվա ազատազրկում: 




Լրահոս