Բախվել են Մերսեդես Բենս G 500-ն ու Օպել Վեկտրան. կա վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` նոյեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհից դեպի Առատաշեն գյուղ տանող ճանապարհի գյուղամիջյան հատվածի 1.5 կմ մասում բախվել են Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղի բնակիչ, 30-ամյա Արման Ղազարյանի վարած “Մերսեդես Բենս G 500” մակնիշի 18 ՍՕ 072 համարանիշի և Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի 12 շենքի բնակիչ, 25-ամյա Արսեն Նազարյանի վարած “Օպել Վեկտրա” մակնիշի 33 ՍP 503 համարանիշի ավտոմեքենաները: 
Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով “Մերսեդեսի” վարորդ Ա.Ղազարյանը տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն:  
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




Լրահոս