լքված տանը հայտնաբերել են 10,000 շիշ գինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Չինաստանում լքված տանը հայտնաբերվել է թանկարժեք Chateau Lafite Rothschild տեսակի կարմիր գինու 10,000 շիշ,-գրում է The Daily Telegraph պարբերականը: 
Ոստիկանությունը փորձում է պարզել գինին կեղծված է թե ոչ: Տանտիրոջ խոսքերով՝ այն արդեն տասը տարի անբնակ է: Իրավապահները չեն բացառում, որ տունը կարող է վերածված լինել կեղծ գինու պահեստի: Եթե պարզվի, որ գինին կեղծ չէ, ապա նրա արժեքը կարող է հասնել 16 մլն դոլարի:




Լրահոս